Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միհրան Հարությունյանը վարպետության դաս կանցկացնի Մոսկվայում

Միհրան Հարությունյանը վարպետության դաս կանցկացնի Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը վարպետության դաս կանցկացնի:  

Նոյեմբերի 27-ին ժամը 19:00-ին Մոսկվայում խառը մենապայքարային մարտարվեստների «ԳրԷպլինգ» ակումբի «Ասգար» մարզահամալիրում վարպետության դաս կանցկացնի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը:  Նա 2011թ. Ռուսաստանի փոխչեմպիոնն է, 2012 թ. չեմպոինը, իսկ 2013թ. արդեն Հայաստանի չեմպիոն է դարձել, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Ըմբշամարտը խառը մենապայքարային մարտարվեստներում հաղթանակի հասնելու կարևորագույն գործոններից է, դրա հետ սերտորեն կապված են մարտիկին շատ անհրաժեշտ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են դիմացկունությունն ու ֆիզիկական ուժը: 
Մուտքը մարզադահլիճ ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են: Այդ պատճառով ակումբի ղեկավարությունը խնդրում է, որ ովքեր գրանցված չեն ակումբում, նախապես կապվեն ակումբի տնօրինությանը և միջոցառմանը ներկա գտնվելու հայտ ներկայացնեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am