Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միջազգային դաշինքը Մոսուլում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել

Միջազգային դաշինքը Մոսուլում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսուլ քաղաքի հարավում իրաքյան ուժերի նախկին ռազմակետի` միջազգային դաշինքի օդային ռմբակոծության հետևանքով նոյեմբերի 24-ին «Իսլամական պետության» 25 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, Մոսուլում ռմբակոծության արդյունքում սպանվել է ԻՊ-ի հիմնադիրներից սաուդացի Աբու Հասան ալ Ջազրաուին:

Մոսուլ քաղաքի Քասք շրջանում ԻՊ-ի 4 անդամ է սպանվել: Թեժ մարտեր են ընթանում Մոսուլի մերձակայքում, Բաշիկիա շրջանում: Միջազգային դաշինքի ուժերը ռմբակոծում են ահաբեկիչների դիրքերը:

Բացի այդ, իրաքյան անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ իրաքյան անվտանգության ուժերը տեղի ցեղախմբերի հետ ազատագրել են Ռամադի քաղաքի Սուբհարիա շրջանը: Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Անբար մարզում նոյեմբերի 24-ին ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել, ինչպես նաև ոչնաչցվել են նրանց մեքենաները:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am