Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է ավելի քան 31 մլն դոլարի առքուվաճառք

«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է ավելի քան 31 մլն դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 24-ին կատարվել է 31 մլն 190 հազար դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի  պահանջարկը կազմել է  434.00 դրամ, իսկ առաջարկը` 435.00 դրամ:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 23 մլրդ դրամի գործարք: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.00 , փակմանը` 7.75, իսկ միջին տոկոսադրույքը կազմել է 7.3688:

Հոկտեմբերի  24-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.95, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել, 27-ին միջին փոխարժեքը կազմել է 410.42, 28-ին` 411.64, 29-ին` 412.50, 30-ին` 411.50: Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին գործարք չի կատարվել:  Նոյեմբերի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.08, 4-ին` 413.75, 5-ին` 414.85, 6-ին` 414.50, 7-ին` 414.70: Նոյեմբերի 8-ին և 9-ին գործարք  չի կատարվել:  Նոյեմբերի 10-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.75, 11-ին` 415.00, 12-ին` 415.10, 13-ին` 415.29: Նոյեմբերի 14-ին, 15-ին, 16-ին և 17-ին գործարք չի կատարվել: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  կազմել է 415.80 դրամ, նոյեմբերի 19-ին առքուվաճառք չի կատարվել, 20-ին միջին փոխարժեքը  կազմել է 418.00 դրամ, նոյեմբերի 21-ին, 22-ին և 23-ին առքուվաճառք չի կատարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am