Արցախ

Ֆրանսիան ամեն ինչ կանի ուղղաթիռի օդաչուների աճյունները Հայաստան վերադարձնելու համար. դեսպան

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ամեն ինչ կանի ուղղաթիռի օդաչուների աճյունները Հայաստան վերադարձնելու համար. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդես է եկել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ռազմօդուժի խոցված ուղղաթիռի անձնակազմի վերադարձման վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, հայտարարության մեջ ասված է.

«Որպես Մինսկի խմբի համանախագահերկիր,Ֆրանսիան հումանիտար տեսանկյունից ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում