Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լիբանանի զբոսաշրջության նախարարը լիբանանցիներին կոչ է անում այցելել Հայաստան

Լիբանանի զբոսաշրջության նախարարը լիբանանցիներին կոչ է անում այցելել 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Մայքլ Ֆարաոնը կոչ է արել ընդլայնել համագործակցությունը լիբանանյան և հայաստանյան զբոսաշրջային հատվածների միջև` հաշվի առնելով երկու երկրների միջև առկա կապերը, որոնք երկար տարիների պատմություն ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է The Daily Star պարբերականը:

«Անհրաժեշտություն կա ամրապնդել զբոսաշրջային հարաբերությունները երկու երկրների միջև, որովհետև մեր ժողովուրդներն ու մեր պետություններն բարեկամներ են, և մենք շատ մոտ ենք մեկ մեկու»,- հայտարարել է Ֆարաոնը: Նա ընդգծել է Լիբանանում հայկական սփյուռքի կարևորությունը` նշելով, որ այն «լիբանանյան հասարակությանն ինտեգրված մաս է»:

Զբոսարջության նախարարը հայտնել է, որ քաջալերում է իր քաղաքացիներին այցելել Հայաստան և մասնակցել երկրի զբոսաշրջային հատվածի զարգացմնանը:         

Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է աշխարհում: Լիբանանահայությունը հիմնականում բնակվում է Բեյրութի Բուրջ Համուդ և Հաճն թաղամասերում, Լեռնալիբանանում, Այնճար գյուղում: Այսօր լիբանանահայությունը իր ուրույն դերակատարությամբ և ներուժով հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը և Լիբանանը միացնող ամուր և հուսալի կամուրջ: Լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատև պատերազմի ու դրա հետևանքով առաջացած անապահովության ու տնտեսական տևական ճգնաժամերի հետևանքով այդ թիվը կրճատվել է` հասնելով շուրջ 140-150 հազարի: Հաճախ տրվում են թե' ավելի մեծ, թե' ավելի փոքր թվեր, սակայն դրանք հիմնված չեն մարդահամարների վրա: Հազարավոր լիբանանահայեր անցած 30 տարիների ընթացքում, պահպանելով իրենց լիբանանյան քաղաքացիությունը, թեև արտագաղթել են Լիբանանից, սակայն պահպանել են իրենց անունները ընտրացուցակներում` իրենց բնակության նախկին վայրում և նրանք, ըստ լիբանանյան օրենքի, կարող են գալ երկիր և մասնակցել ընտրություններին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]