Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շենգավիթում եւ Քանաքեռ-Զեյթունում ջրանջատումներ կլինեն

Շենգավիթում եւ Քանաքեռ-Զեյթունում ջրանջատումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 21-ին` ժամը 9.00-ից մինչև նոյեմբերի 22-ը` ժամը 9.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, պլանային աշխատանքների հետ կապված` նոյեմբերի 22-ին` ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցի՝ մասնակի և թիվ 117 դպրոցի, Ծարավաղբյուր փողոցի՝ մասնակի և թիվ 25 դպրոցի, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Բիոֆուդ» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի եւ «Կոկա Կոլա» գործարանի ջրամատակարարումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am