Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մինսկի համաձայնությունները մնում են Դոնբասի իրադրության կարգավորման հիմնարար սկզբունքներ. Պորոշենկո

Մինսկի համաձայնությունները մնում են Դոնբասի իրադրության կարգավորման հիմնարար սկզբունքներ. Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւն ամեն ինչ կանի Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ ձեռքբերված Մինսկի համաձայնությունները կատարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Քիշնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ամփոփելով Մոլդովայի եւ Լեհաստանի նախագահներ Նիկոլայ Տիմոֆտիի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ վարած բանակցությունների արդյունքները:

«Կիեւը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի բոլոր կողմերը կատարեն Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունները»,-ասել Է Ուկրաինայի ղեկավարը, ընդգծելով, որ Մինսկի պայմանավորվածությունները մնում են Դոնբասի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ:    

Միաժամանակ Պորոշենկոն կրկնել Է «Ռուսաստանի կողմից արտաքին ագրեսիայի» դրույթը:

«Պատերազմը կանգնեցնելու համար անհրաժեշտ Է խստիվ կատարել պայմանավորվածությունները. կանգնեցնել ռազմական գործողությունները, փակել սահմանները, ազատ արձակել գերիներին, դադարեցնել սպառազինությունների մատակարարումներն ահաբեկիչներին, սկսել քաղաքական բանակցություններ, ինչպես նաեւ ազատ ընտրություններ անցկացնել Դոնեցի եւ Լուգանսկի մարզերում»,-ասել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ՏԱԱՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am