Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Քաղաքագետը ԵՏՄ-ում Հայաստանը տեսնում է գիտաարտադրական միավորի դերում

Քաղաքագետը ԵՏՄ-ում Հայաստանը տեսնում է գիտաարտադրական միավորի դերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը կարող է դառնալ գիտաարտադրական միավոր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մոդերնիզացիայի ծրագրի մշակումը և այդ երկրների համար դառնա յուրօրինակ հնոց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և հավելեց, որ վերը նշվածին հասնելու համար պետք է վերականգնել որակյալ համալսարանական՝ ինժեներական և մանկավարժական կրթությունը։

 Քաղաքագետի դիտարկմամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով՝ մենք պետք է ստեղծենք մշակութային հայեցակարգ։ «Մեր մշակույթը ոչ եվրոպական է, ոչ էլ ռուսական, մենք առանձին մշակութային ընտանիք ենք, և այն չպետք է ոտնահարվի ԵՏՄ շրջանակներում, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը միշտ փորձել է գովազդել իր մշակույթը, իր լեզուն»,- ասաց Շիրինյանը։  

 2014թ. հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am