Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հերբի Հենքոքին Հայաստան բերելը հեշտ չի եղել

Հերբի Հենքոքին Հայաստան բերելը հեշտ չի եղել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, «Գրեմմի»-ի 14 մրցանակակիր Հերբի Հենքոքը հանդես կգա Հայաստանում: 20-րդ դարի ամենաազդեցիկ ջազ երաժիշտներից մեկը նոյեմբերի 20-ին ելույթ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ազդարարելով իր եվրոպական համերգային շրջագայության մեկնարկը:

Համերգի կազմակերպիչ «One production» ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դժվարությամբ են երգչին համոզել հանդես գալ Հայաստանում:

«Շատ դժվարությամբ ենք նրան Հայաստան բերել, շատերն են փորձել, բայց մենք 4-5 ամիսների ընթացքում կարողացանք նրա մենեջերին համոզել, որ Հենքոքն իր եվրոպական շրջագայություններն սկսի Հայաստանից: Հենքոքի՝ Հայաստան գալն արդեն իսկ անակնկալ է, իսկ ինչ վերաբերում է համերգային ծրագրին՝ ինքն է այն որոշում համերգից մեկ շաբաթ առաջ: Մենք խնդրել ենք, որ իր ճանաչված գործերից մի քանիսն անպայման ներկայացնի»,-նշեցին համերգի կազմակերպիչները:

Հենքոքը Հայաստան է գալիս ճանաչված երաժիշտներ Վիննի Կոլաուտայի (հարվածային գործիքներ) և Ջեյմս Գենուսի (բաս) հետ:

Դաշնակահար, խմբավար, կոմպոզիտոր Հերբերտ Ջեֆրի «Հերբի» Հենքոքը ծնվել է 1940 թվականին ԱՄՆ-ում: Հենքոքը նվագում և ստեղծագործում է երաժշտական ամենատարբեր ոճերում: Հերբի Հենքոքին կարելի է համարել դարի լավագույն երաժիշտներից մեկը։ Հենքոքը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող շատ երաժիշտների հետ, ինչպիսիք են Մայլս Դեյվիսը, Օսկար Պետերսոնը, Կարլոս Սանտանան, Քրիստինա Ագիլերան, Սթինգը և Սթիվի Ուանդերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am