Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Կանադա-Հայաստան խորհրդարանական 
բարեկամության խմբի անդամներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա այցի շրջանակներում, հոկտեմբերի 28-ին, «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը» խորագրով դասախոսություն է կարդացել  Օտտավայի «Քարլտոն» համալսարանում, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը, ինչպես նաև անդրադարձել անկախության տարիների ընթացքում ԼՂՀ ունեցած ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին:

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, դասախոսությանը ներկա են գտնվել «Քարլտոն» և Օտտավայի համալսարանների ուսանողներ և Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 29-ին Կարեն Միրզոյանը Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։

Նույն օրը Կարեն Միրզոյանը Կանադայում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Օտտավայի հայ համայնքի ղեկավարների և համայնքային կազմակերպությունների անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և պատասխանել ներկաների հարցերին։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am