Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ցեղասպանության որբեր» ֆիլմը ներկայացվել է 2014-ի տարածաշրջանային «Էմմի» մրցանակի

«Ցեղասպանության որբեր» ֆիլմը ներկայացվել է 2014-ի տարածաշրջանային «Էմմի» 
մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստվավերագրական ֆիլմի հեղինակ, կինոռեժիսոր Բարեդ Մարոնյանը, ով արդեն չորս անգամ արժանացել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի, «Ցեղասպանության որբեր» ֆիլմը ներկայացրել է 2014-ի տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: «Արմենպրես»-ի հաղոդմամբ` Armenoid Productions Inc.-ը հանդես է եկել հայտարարությամբ, որ այն ներկայացվել է ԱՄՆ Սանքոաստ շրջանի 38-րդ ամենամյա տարածաշրջանային «Էմմի» մրցանակաբաշպությանը:

«Ցեղասպանության որբերը» պատմում է Հայոց ցեղասպանության հետևքանքով որբացած հարյուր հազարավոր տարագիր հայերի մասին: Ֆիլմում որբերի պատմությունների մասին խոսում են հենց այդ ոճիրը վերապրածները: Ռեժիսորն օգտագործել է «Ռոքեֆելեր» արխիվային կենտրոնի, Գերմանիայի եւ Դանիայի ազգային արխիվների, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի, ԱՄՆ ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ այլ կառույցների արխիվային նկարներ եւ փաստաթղթեր:

Վերջին երկու տարիներին «Ցեղասպանության որբերն» հեռարձակվել է PBS հեռուստաալիքով` ապահովելով ավելի քան 12 միլիոն դիտում: Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է տարբեր միջոցառումների և փառատոնների ժամանակ` ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում` գրավելով բազմաթիվ մրցանակներ:

Վավերագրական ֆիլմի սցենարը գրել են Բարեդ Մարոնյանը եւ Ջեքի Աբարհամյանը: Ֆիլմը Armenoid Productions Inc.-ի արտադրությունն է:  Խումբը որոշել է նաեւ նույն անվանմամբ 120 էջանոց գիրք հրատարկել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am