«Ցեղասպանության որբեր» ֆիլմը ներկայացվել է 2014-ի տարածաշրջանային «Էմմի» մրցանակի
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստվավերագրական ֆիլմի հեղինակ, կինոռեժիսոր Բարեդ Մարոնյանը, ով արդեն չորս անգամ արժանացել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի, «Ցեղասպանության որբեր» ֆիլմը ներկայացրել է 2014-ի տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: «Արմենպրես»-ի հաղոդմամբ` Armenoid Productions Inc.-ը հանդես է եկել հայտարարությամբ, որ այն ներկայացվել է ԱՄՆ Սանքոաստ շրջանի 38-րդ ամենամյա տարածաշրջանային «Էմմի» մրցանակաբաշպությանը:
«Ցեղասպանության որբերը» պատմում է Հայոց ցեղասպանության հետևքանքով որբացած հարյուր հազարավոր տարագիր հայերի մասին: Ֆիլմում որբերի պատմությունների մասին խոսում են հենց այդ ոճիրը վերապրածները: Ռեժիսորն օգտագործել է «Ռոքեֆելեր» արխիվային կենտրոնի, Գերմանիայի եւ Դանիայի ազգային արխիվների, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի, ԱՄՆ ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ այլ կառույցների արխիվային նկարներ եւ փաստաթղթեր:
Վերջին երկու տարիներին «Ցեղասպանության որբերն» հեռարձակվել է PBS հեռուստաալիքով` ապահովելով ավելի քան 12 միլիոն դիտում: Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է տարբեր միջոցառումների և փառատոնների ժամանակ` ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում` գրավելով բազմաթիվ մրցանակներ:
Վավերագրական ֆիլմի սցենարը գրել են Բարեդ Մարոնյանը եւ Ջեքի Աբարհամյանը: Ֆիլմը Armenoid Productions Inc.-ի արտադրությունն է: Խումբը որոշել է նաեւ նույն անվանմամբ 120 էջանոց գիրք հրատարկել:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան