Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում կայացավ մշակութա-հումանիտար համագործակցությանը նվիրված հայ-ղազախական գիտաժողով

Գյումրիում կայացավ մշակութա-հումանիտար համագործակցությանը նվիրված հայ-ղազախական գիտաժողով

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով հոկտեմբերի 24-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Դեսպանը այցի շրջանակներում նախ հանդիպեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջև ներկա և հետագա հնարավոր փոխհամագործակցության ոլորտները: Թեև սա դեսպանի առաջին այցը չէր Շիրակ, սակայն մարզպետը օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ներկայացրեց մարզի ներուժն ու արդյոնաբերական հնարավորությունները: Ցոլակյանը տեղեկացրեց, որ մարզը հայտնի  է որակյալ տեքստիլ ու կոշիկի արտադրությամբ:

Դեսպանը վստահեցրեց, որ  բոլոր առաջարկները կներկայացնի Ղազախստանի առևտրաարտյունաբերական պալատի քննարկմանը: Եվրասիական տնտեսական միությունն, այս առումով, ըստ դեսպանի, կստեղծի նմանատիպ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ: Համագործակցությանը կնպաստի նաև նոր` Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Պարսից ծոց երկաթուղու կառուցմանը, որը շահագործման կհանձնվի դեկտեմբերի 3-ին: «Այս ամենը թույլ կտա իրականացնել մեր առևտրային հագագործակցությունը և մեծացնել ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Այիմդոս Բոզժիգիտովը:

Նույն  օրը  ՀՀ-ում Ղազաստանի Հնարապետության արտակարգ և լիազոր դեսպանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում մասնակցեց նաև  «Մշակութա-հումանիտար համագործակցությունը Ղազախստանի և Հայաստանի Հանրապետության միջև»  միջազգային գիտաժողովին: ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի համատեղ ուժերով կազմակերպված գիտաժողովին ներկայացվեցին Հայաստանի և Ղազախստանի միջև գիտական, մշակութա-հումանիտար, միջհամալսարանական համագործակցության հարցերը:

Ներկայացնելով Ղազախստանի տնտեսական աճի գլխավոր նախապայմանը, դեսպանը նշեց, որ այն հիմնականում երկրի  կայուն իրավիճակի հետ է կապված: Երկրում բնակվող 130 ազգությունների մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև հայերը: Եթե, ըստ պաշտոնական տվյալների, երկրում բնակվում է 25 հազար հայ, ապա, ըստ հայ համայնքի տվյալների, այդ թիվը հասնում է  մոտ 40 հազարի: «Հայերն ընդգրկված են բոլոր բնագավառներում՝ մշակութային, գործարար և պետական մարմիններում: Այս պահին համայնքը Ղազախստանում  ունի 11 մշակութային կենտրոն, ինչը խոսում է հայերի՝ Ղազաստանում ակտիվ գործունեության մասին»,- վստահեցրեց դեսպանը:

Գիտաժողովի ընթացքում բարձրացվեցին նաև Եվրասիական տնտեսական միության  առավելությունների, դրա հնարավոր զարգացումների մասին հարցերը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am