Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահն Էլվիրա Ուզունյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվ

Նախագահն Էլվիրա Ուզունյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Հարգելի՛ տիկին Ուզունյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում է նաև այսօր:

Ձեր վառ արտիստականությունը դրսևորվեց նաև կինոյում, որտեղ հանդիսատեսին ներկայացաք նաև որպես դերասանուհի:

Մեր հասարակությունը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում բարձր է գնահատում Ձեր հասարակական գործունեությունը, որն ուղղված է երիտասարդ տաղանդների հայտնաբերման և աջակցության նվիրական նպատակին:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և նոր հաջողություններ Ձեր շնորհակալ նախաձեռնություններում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am