Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վիեննայում բանակցություններ են սկսվել Իրանի եւ «վեցյակի» միջեւ

Վիեննայում բանակցություններ են սկսվել Իրանի եւ «վեցյակի» միջեւ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի շուրջ հոկտեմբերի 22-ին փորձագետների մակարդակով Վիեննայում բանակցություններ են սկսվել Թեհրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վեցյակի» եւ Իրանի կոնսուլտացիաների նախորդ՝ թվով ութերորդ փուլը կայացել Է հոկտեմբերի 16-ին Վիեննայում: Այն դարձել Է ամենակարճը: Կողմերը (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Իրան) խորհրդակցել են շուրջ վեց ժամ եւ ընդհանուր լիագումար նիստ անցկացրել բանակցությունները համակարգողի՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ղեկավարությամբ: 

Ներկայիս հանդիպումը համատեղ կանցկացնեն Իրանի ԱԳ նախարարության տնտեսական եւ միջազգային հատուկ հարցերի գլխավոր տնօրեն Համիդ Բայդի Նեժադը եւ Ստեֆան Քլեմենտը, որը Քեթրին Էշթոնի ավագ խորդականն Է: Բանակցությունների ընթացքում պլանավորվում Է քննարկել համաձայնագրի մնացած կետերը եւ կարգավորել տարաձայնություններ առաջացնող հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am