Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն հաղթեց «Այաքս»-ին, «Բավարիա»-ն 7 գնդակ ուղարկեց «Ռոմա»- ի դարպասը. ՉԼ

«Բարսելոնա»-ն հաղթեց «Այաքս»-ին, «Բավարիա»-ն 7 գնդակ ուղարկեց «Ռոմա»-
ի դարպասը. ՉԼ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում պայքարի մեջ մտան E, F, G, H խմբերի թիմերը:

Առաջին պայքարի մեջ մտան Մոսկվայի ԲԿՄԱ-ն և անգլիական «Մանչեստեր Սիթին» զույգը, որտեղ գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2-2: Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալվելով «Ռոմա»-ին 1-7 հաշվով պարզապես ջախջախեց իտալական ակումբին: Դոնեցկի «Շախտյոր»-ը արտագնա խաղում 0-7 հաշվով ոչ մի հնարավորություն չտվեց «Բատէ»-ին: Լոնդոնի «Չելսի»-ին մառախլապատ ալբիոնում 6 գնդակ ուղարկեց «Մարիբոր»-ի դարպասը` սեփական դարպասը պահելով անառիկ: «Պորտու»-ն 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Ատլետիկ»-ից: Տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացավ Կատալոնիայում, որտեղ «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում 3-1 հաշվով հաղթեց «Այաքս»-ին:«ՊՍԺ»-ին հանդիպման վերջին րոպեին հաղթանակը խլեց «ԱՊՈԷԼ»-ից: Գերմանական «Շալկե»-ն համառության շնորհիվ հաղթանակի նժարը թեքեց իր կողմը խաղի վերջին րոպեին` հաղթելով «Սպորտինգ»-ին 4-3 հաշվով: 

Ընդհանուր առմամբ ՉԼ այս խաղային օրը խփվեց 40 գնդակ 

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին:   

«ԱՊՈԷԼ» 0- 1 «ՊՍԺ»

«Բատէ» 0 - 7 «Շախտյոր»

«Պորտու» 2- 1 «Ատլետիկո»

«Չելսի» 6 - 0 «Մարիբոր»

«Շալկե» 4 - 3 «Սպորտին»

«Ռոմա» 1 - 7«Բավարիա»

«Բարսելոնա» 3 - 1 «Այաքս»

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am