Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաղդադի տարբեր թաղամասերում պայթյուններ են որոտացել

Բաղդադի տարբեր թաղամասերում պայթյուններ են որոտացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի հարավում գտնվող Աբու Դաշիր շրջանում հոկտեմբերի 21-ին պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախանական տեղեկություններով` մի քանի մարդ զոհվել է, տասնյակից ավելին վիրավորվել: Մեկ այլ ռումբ պայթել է ալ Բաբ աշ Շարկի թաղամասում, ինչպես նաև Ալ Մայադին թաղամասում: Եվս երեք ականապատ մեքենաներ են պայթել Բաղդադի արևելքում գտնվող Տալիբիա շրջանում: Նախնական տեղեկություններով` 14 մարդ` զոհվել, ևս 26-ը վիրավորվել է:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին մեկնել է Թեհրան` իրանցի պատասխանտուների հետ քննարկելու «Իսլամական պետության» դեմ պայքարի ուղիները:

Իրենց հերթին միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծում են Իրաքում ԻՊ-ի դիրքերը:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները արդեն մեկ ամիս է` պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am