Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը. ՍԱՊԾ

Հայաստանում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը. ՍԱՊԾ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդի անվտանգության պետական ծառայությունը հերքում է Հայաստանում  խոզերի աֆրիկական ժանտախտի տարածման մասին լուրերը: Արձագանքելով զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ  խոզեր`  ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ իրենց  մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել և հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին:

«Տվյալ անձի, բնակիչների, համայնքը սպասարկող անասնաբույժի և այլ անձանց հետ հանդիպման և ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել. ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում և հարակից համայնքներում կենդանիների անկման դեպքեր և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս շուկա չի հանվել: Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշվում է հայտարարության մեջ:

ՍԱՊԾ-ն հորդորում է ընտանի կենդանիների հիվանդությունների հետ կապված տեղեկատվություն ունենալու դեպքում անհապաղ կապ հաստատել Ծառայության «թեժ գծով»՝ (010) 20 60 40:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am