Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ունի զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալու հսկա ներուժ. Ժան Իվ Քամյու

Հայաստանն ունի զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալու հսկա ներուժ. Ժան Իվ 
Քամյու

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դժվար է գտնել մի մարդու, ով չի սիրում Փարիզը՝ անկախ նրանից` եղել է այնտեղ, թե ոչ: Ունենալով 10 միլիոնից ավելի բնակչություն` տարեկան այն ընդունում է 28 միլիոն այցելու և նմանատիպ հսկա քաղաքի պահպանությունն ու զարգացումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Թե ինչպես է Փարիզը փորձում հաղթահարել արդի քաղաքակրթության մարտահրավերները, «Արմենպրես»-ը փորձեց պարզել օրերս Երեւանում գտնվող` Փարիզի քաղաքապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ժան-Իվ Քամյուի հետ զրույցում:

-Սա Ձեր Հայաստան 4-րդ այցելությունն է, որպես այցելու` ի՞նչ ակնառու փոփոխություններ եք Դուք նկատում: 

-Առաջին անգամ Հայաստան էի եկել 2009 թ., և իմ այցելությունների մեծամասնությունը կապված է հիմնականում մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների հետ: Ամեն անգամ անկառու են մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք կատարվում են երկրի տնտեսապես բարդ իրավիճակի առկայության դեպքում: Զարմանալի է, որ նմանատիպ դրության դեպքում երկիրը ջանում է տնտեսապես զարգանալ: Այս դրական փոփոխություններն առավել աչքի ընկան արդեն օդանավակայանից քաղաք մուտքի ճանապարհին՝ այս անգամ քաղաքային միջավայրի բարելավումը անկեղծ աչքի զարնեց: Նաև փողոցում բավականին շատ եմ սկսել նկատել ինչպես անգլերեն, այնպես էլ ֆրանսերեն խոսող զբոսաշրջիկների:

-Իսկ որպես զբոսաշրջիկ` դուք տեսնո՞ւմ եք Երևանում մի խնդիր, որը, Ձեր կարծիքով, ցանկալի կլիներ շտկել: 

-Գաղտնիք չէ, որ Հայաստանն ունի հսկա ներուժ զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալու: Այնուամենայնիվ, որպես հայկական տառերին անծանոթ մարդ, կցանկանայի փողոցներում ավելին տեսնել ուղղություն ցույց տվող ցուցանակներ: Քանի որ հաճախ դժվար է գուշակել թե որտեղ ես և ինչպես գտնել այս կամ այն հուշարձանը: Սակայն չեմ կարող չնշել քաղաքի կանաչապատման ավելացումը: Այն առավել կարևոր է` հաշվի առնելով, որ 2015թ. աշխարհը մուտք է գործելու տարի, որը ՄԱԿ-ը հայտարարել է որպես Կլիմայի փոփոխության դեմ պայքարի տարի: Ի դեպ, հաջորդ տարի դեկտեմբերին Փարիզը կհյուրընկալի Համաշխարհային կոնֆերանսը` նվիրված կլիմայի փոփոխության նվազեցմանը, որտեղ ընդունվելիք դրույթները կդառնան մեծ մարտահրավերներ աշխարհի խոշոր քաղաքների համար:

-Արդի մեգապոլիսների շարքում Փարիզը պատկանում է այն քաղաքներին, որտեղ համեմատաբար թեթևացնել է ճանապարհային երթևեկությունը: Ինչպիսի՞ քայլեր են իրականացվել դրա համար:

 

-Նախ մեզ մոտ մեծ տարածում է գտել հեծանիվների վարձույթի մշակույթը, այն անչափ շահավետ է, մատչելի, և կայանատեղիները սփռված են Փարիզում ու արվարձաններում: Մարդիկ աշխատանքի գնալուց կարող են հեշտությամբ իրենց մոտակայքում վարձել հեծանիվ և այնուհետ թողնել աշխատատեղի մետակայքում գտնվող մեկ այլ կայանում: Նույն կերպ, վճարելով բանկային քարտի օգնությամբ` մատչելի գնով կարելի է վարձել էլեկտրամոբիլ և հանձնել այլ վայրում: Այդպիսով, մենք թեթևացնում ենք քաղաքային մեքենաների հոսքը և դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այսօր Փարիզում շատերն են անցնում կատարում նաեւ հիբրիդ մեքենաների:

-Փարիզի պատմական հատվածը հագեցած է հին շենքերով: Իսկ նոր շենքերի կառուցման առումով գործո՞ւմ են հատուկ օրենքներ:

-Քաղաքապետարանի կողմից ընդունված հատուկ կարգ է գործում Փարիզում, որը հստակ սահմանում է` ինչ տիպի շենքեր կարող են կառուցվել քաղաքի տվյալ հատվածում, ինչպիսի երեսային մաս դրանք նկարող են ունենալ և ինչպիսի ճաարտարապետական լուծումներ պետք է ունենան: Այդ կարգի պահպանումն անչափ կարևոր է Փարիզի համար: Եվ նույնիսկ եթե դուք ցանկանում եք վերանորոգել կամ վերականգնել շենքը, դուք պարտավոր եք նախօրոք տեղեկացնել քաղաքապետարանին դրա մասին և աշխատանքների կատարման ընթացքում  հաշվի առնել շենքի ճարտարապետական առանձնահատկությունները: Հին շենքի փոխարեն այլ բան թույլ չի տրվում, քան այն վերակառուցել:

-Փարիզի պատմությունը ծնունդ է առել դեռ հռոմեական ժամանակաշրջանից. հաշվի առնելով հնագիտական կողմը` ինչպիսի՞ կարգ է գործում քաղաքի տարածքում կատարվող շինարարությունների դեպքում:

-Քաղաքի որոշակի հատվածներում ցանկացած աշխատանք կատարելիս պարտադիր կերպով իրականացվում են հնագիտական պեղումներ: Օրինակ, Աստվածամոր տաճարի մոտակայքում պատրաստվում էին կառուցել ավտոկայանատեղի, սակայն այդ հատվածում գտնվեցին քաղաքի ամենահին հատվածի մասունքներ: Այդ նկատառումներով կառուցվելիք կայանատեղիի ձևի մեջ կատարվեցին որոշակի շտկումներ, այնպես, որ գտածոները տեսանելի լինեն: Արդյունքում գտածոների շնորհիվ կայանատեղին բացման առաջին իսկ օրվանից հայտնի դարձավ:

Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am