Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Վնուկովո» օդանավակայանում ինթնառիթը բախվել է ձյուն մաքրող մեքենայի. կա 4 զոհ

«Վնուկովո» օդանավակայանում ինթնառիթը բախվել է ձյուն մաքրող մեքենայի. կա 4 
զոհ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ նախնական տվյալների` օդաղետի հետևանքով զոհվել են մեկ ուղևոր և անձնակազմի երեք անդամներ: Բոլորը Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Ձյուն մաքրող մեքենայի վարորդի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:

Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են չորս զոհվածների դիերը: Մինչ ժամը 01.34-ը «Վնուկովո» օդանավակայանից դադարեցված են եղել բոլոր թռիչքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am