Էրեբունիում նախատեսվում են պլանային ջրանջատումներ
20:11, 20 Հոկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, 2014 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-17:00-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ, 4-րդ փողոցների և Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը: Այս մասին «Արմնպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում