Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թվային հեռարձակման անցնելու գործում հաշվի չի առնվել անապահով ընտանիքների հարցը. զեկույց

Թվային հեռարձակման անցնելու գործում հաշվի չի առնվել անապահով 
ընտանիքների հարցը. զեկույց

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի մասին զեկույցում նշվում է, որ թեև տեխնիկական աշպատանքներն ընդունված ժամանակացույցով են ընթանում, բավարար ջանքեր չեն գործադրվել բարձրացնելու հեռարձակման թվայնացման վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը, և որ անապահով ընտանիքներին թվային կցուրդներ տրամադրելու կարգն անհստակ է: Զեկույցը հոկտեմբերի 16-ին ներկայացվեց հանրությանը: Այն պատրաստել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ուսումնասիրությունը վերաբերում է թվայնացման երեք բաղադրիչների՝ օրենսդրական, տեխնիկական և սոցիալական: Զեկույցը վերհանում է նաև հեռարձակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ առկա հարցեր:

Զեկույցի ներկայացմանը և քննարկմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ պետական գերատեսչություններից:

«Քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել մինչև թվայնացումը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն որոշեց դիտարկում անցկացնել և տեսնել, թե ինչպես է ընթանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը: Մի շարք լուրջ խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել՝ մասնավորապես օրենսդրական: Պետք է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լուրջ փոփոխություններ մտցնել, որպեսզի թվայնացման գործընթացն, իսկապես, օրինական հիմքերի վրա լինի: Բացի այդ, շատ լուրջ խնդիր կա սոցիալական առումով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում շատ անապահով մարդիկ կան, և նրանց համար լուրջ խնդիր կլինի այս անցումը: «Այդ խավին անհրաժեշտ է աջակցություն: Դա մի հարց է, որի շուրջ դեռևս տեղաշարժ չկա»,-նշեց նա: Մելիքյանը հավելեց, որ ինքը զեկույցը ներկայացրել է Ազգային ժողով, և հույս ունի, որ այն կդառնա օրակարգային:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն կարևորեց, որ աշխատել է Աշոտ Մելիքյանի և անկախ փորձագետների հետ: «ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել թվային հեռարձակմանն առնչվող կարգավորման դաշտի բարեփոխումներին»,-նշեց նա:  

Զեկույցը վերլուծում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ տարածում վերգետնյա թվային հեռարձակման համակարգի ներդրման ծրագրի» իրականացումը, ըստ որի՝ Հայաստանը հանձնառություն է ստանձնել հեռարձակման ոլորտի թվայնացումն ավարտել մինչև 2015 թվականի հուլիսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am