Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բացի Շառլ Ազնավուրից, հայերից գիտեմ նաև Հենրիխ Մխիթարյանին. Բլեզ Մատյուիդի

Բացի Շառլ Ազնավուրից, հայերից գիտեմ նաև Հենրիխ Մխիթարյանին. Բլեզ Մատյուիդի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Բլեզ Մատյուիդին, բացի Շառլ Ազնավուրից, հայերից գիտի նաև Հենրիխ Մխիթարյանին:

«Բացի Շառլ Ազնավուրից, շատ քիչ բան գիտեմ Հայաստանի մասին: Գիտեմ, որ Հայաստանի հավաքակնում է խաղում Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է Դորտմունդի «Բորուսիա»-ում»,-Հայաստան-Ֆրանսիա խաղին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մատյուիդին:

Վերջինս, խոսելով Ֆրանսիայի ազգային թիմի մասին, հավաստեց. «Մեծ պատիվ է և հաճույք խաղալ հավաքականում: Հույս ունեմ, որ նույն կերպ հանդես կգանք, ինչպես նախորդ խաղում: Շատ լավ թիմ է հավաքվել, որն ապահովում է լավ արդյունք, պետք աշխատենք, և արդյունքները սպասել չեն տա: Մենք` թիմակիցներով, միմյանց լավ ենք ճանաչում: Ես կառանձնացնեմ երիտսարդներին, ում տարիքը հասնում է մինչև 23-ի»:

Բլեզ Մատյուիդին նախորդ խաղում Ֆրանսիայի ազգային թիմի ավագն էր, այս անգամ էլ ֆրանսիացին պատրաստ է կրկին խաղադաշտ դուրս գալ ավագի թևկապով. «Ինձ համար մեծ պատիվ է թիմի ավագ լինելը, բայց մեր թիմում կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր արժանի են կրելու թիմի ավագի թևկապը: Ինձ համար կրկնակի հաճույք կլինի եթե թիմը շատ լավ արդյունքի հասնի»,- շեշտեց նա:

Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am