Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են քվեարկության դնել Թուրքիայում եկեղեցիների վերադարձի օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են քվեարկության դնել Թուրքիայում եկեղեցիների 
վերադարձի օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձի ազգային քարոզարշավ է սկսել: Այն կոչ է անում հայերին հոկտեմբերի 7-ին միավորվել եւ զանգահարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Քեվին Մըքքարթիին, որպեսզի նա լսումների եւ քվեարկության համար օրակարգ բերի ՆՊ 4347 օրինագիծը` ապահովելու Թուրքիայի կողմից գողացված հայկական եւ քրիստոնեական այլ եկեղեցիների վերադարձը տերերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օրինագիծը պաշտպանում է Թուրքիայում ապրող քրիստոնյաների կրոնական ազատությունները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 2014թ. հունիսի 26-ի լսումների ժամանակ ընդունեց Կրոնական ազատությունների մասին օրինագիծը (ՆՊ 4347), որի նպատակն է երաշխավորել Թուրքիայում քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը: Օրինագիծն Օբամայի վարչակազմին կպարտավորեցնի ամենամյա զեկույց ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսում թալանված քրիստոնեական եկեղեցիների և ունեցվածքի վիճակի մասին:

ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, 1974 թվականից ի վեր թուրքերն ավերել են 500 եկեղեցի, ոչնչացրել կամ վաճառել եկեղեցիներում պահվող արժեքավոր իրերը, սրբապատկերները: Շուրջ 77 եղեղեցի վերածվել է մզկիթի, ևս 28 եկեղեցի վերածվել է ռազմական հոսպիտալի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am