Արցախ

ԼՂՀ վարչապետը բացառում է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղադրելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ վարչապետը բացառում է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղադրելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Արցախի և Հայաստանի միջև մաքսակետ չի լինելու: Այս մասին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին: «Ես բացառում եմ Արցախի և Հայաստանի միջև մաքսակետի առկայությունը: Նման բան ուղղակի չի կարող լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ նույնիսկ անհնար է պատկերացնել, որ Հայաստանի և Արցախի միջև կարող է մաքսակետ լինել: «Նման բան ուղղակի հնարավոր չէ և չի կարող լինել: Որքան էլ դա ուզենան, այդպիսի բան ուղղակի չի լինի»,- ընդգծեց ԼՂՀ վարչապետը:

Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետի տեղադրման հարցն առաջացել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումից հետո: Նախատեսվում է, որ ԵՏՄ հիմնադիր փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցում հստակություն կլինի հոկտեմբերի 10-ին Մինսկում` ԵՏՄ պայմանագիրը մայիսի 29-ին ստորագրած երկրների ղեկավարների հանդիպմանը: Մինսկ է մեկնելու նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում