Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարածքային զարգացման հիմնադրամը կհամակարգի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը

Տարածքային զարգացման հիմնադրամը կհամակարգի համայնքների զարգացմանն 
ուղղված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 2-ին, ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման թիմի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստման, ծրագրի իրականացման պատասխանատու կառույցների ընտրությանը վերաբերող հարցեր:

Առաջարկվել է ծրագրի ինստիտուցիոնալ եւ  գործնական բաղադրիչների համար առանձին պատասխանատուներ ընտրել: Մասնավորապես, քննարկվել է ինստիտուցիոնալ բաղադրիչը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան կառույցների, իսկ  ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործնական ծրագրերը՝  նոր ձեւավորվող Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացնելու հնարավորությունը: Փոխվարչապետը նշել է, որ նոր հիմնադրամի հիմնական նպատակը տարածքների համակողմանի զարգացման աջակցությունն է, եւ նախատեսվում է, որ հիմնադրամը համակարգելու է տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնց վերջնական նպատակը տարածքների, համայնքների զարգացումն է:

Հյուրերը  դրական եւ հետաքրքիր են համարել Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման գաղափարը՝ նկատելով, որ նմանատիպ հիմնադրամի գործունեության հաջող փորձ առկա է նաեւ այլ երկրներում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ՀԲ աջակցությամբ խմելու ջրի ոլորտում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am