Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հունաստանի նախագահը տպավորված է հայկական «Զվարթնոց» օդանավակայանով

Հունաստանի նախագահը տպավորված է հայկական «Զվարթնոց» օդանավակայանով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով օրերս Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը մեկնումից առաջ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի` 2011 թվականի նոյեմբերին բացված նոր տերմինալի շենքը, որտեղ օդանավակայանը կառավարող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ներկայացուցիչները ողջունել են նրան և ներկայացրել մեկնումների սրահը: Հունաստանի 14 տարածքային օդանավակայանների կոնցեսիայի համար հունական «ՄԵՏԿԱ» ինժեներական ընկերության հետ մրցակցող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր օդային դարպաս հանդիսացող օդանավակայանի վերանորոգման ընթացքում կատարված բարեփոխումները և ներդրումների մակարդակը: Միաժամանակ, «Կորպորասիոն Ամերիկա»-ի ներկայացուցիչներն արտահայտել են ընկերության լավագույն փորձը և տեխնոլոգիաները Հունաստանի տարածքային օդանավակայանների համար ներդնելու պատրաստակամությունը: 

«Կորպորասիոն Ամերիկա»-ի ներկայացուցիչները շրջայցից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ Հունաստանի նախագահը շատ տպավորված էր օդանավակայանով, հատկապես շատ էր հավանել շենքի գեղեցկությունը, գույները: 

2002 թվականին «Կորպորասիոն Ամերիկա»-ն 30 տարվա կոնցեսիոն պայմանագիր է կնքել Հայաստանի մեծագույն` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարման մասին: Ընկերության` ընդհանուր 320 միլիոն դոլարի հասնող տպավորիչ ներդրման արդյունքում, «Զվարթնոց»-ը տարածաշրջանային հանգույցի է վերածվել՝ տարեկան 3 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորությամբ՝ բարձրացնելով Հայաստանի դիրքը միջազգային հանրության և աճող զբոսաշրջության շրջանում: 2012 թվականին գրանցվել է 1.8 միլիոն ուղևորների ծավալ՝ 2002 թվականին օդանավակայանի սպասարկած 0.8 միլիոն ուղևորի համեմատությամբ կազմելով 125% աճ: 2014 թվականի երեք եռամսյակի ընթացքում երթևեկությունն աճել է ավելի քան 30 %-ով:

«Կորպորասիոն Ամերիկա»-ն արտոնագրերի թվով մասնավոր օդանավակայանների մեծագույն շահագործողն է աշխարհում՝ Հարավային Ամերիկայում և Եվրոպայում գործող 53 օդանավակայաններով և տարեկան մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի շրջանառությամբ:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am