Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կալիֆոռնիայում արգելել են միանգամյա օգտագործման պոլիԷթիլենային փաթեթները

Կալիֆոռնիայում արգելել են միանգամյա օգտագործման պոլիԷթիլենային փաթեթները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը օրենք Է ստորագրել, որի համաձայն՝ արգելվում Է պոլիԷթիլենային փաթեթների գործածումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը:

Այս որոշումն ընդունվել Է, նախեւառաջ, այն կործանարար ազդեցության պատճառով, որ պոլիԷթիլենն ունենում Է ջրային Էկոհամակարգի եւ ամբողջ շրջակա միջավայրի վրա, նշվում Է հաղորդագրության մեջ:

Իրենց կողմից պոլիԷթիլենային փաթեթներ արտադրողներն արդեն հայտարարել են, որ մտադիր են 2015 թվականի հուլիսին հանրաքվե անցկացնել այդ օրենքը չեղյալ հայտարարելու շուրջ:

Ընդունված օրենքի համաձայն՝ 2015 թվականի հուլիսի 1-ից խանութներում կդադարեն տալ պոլիԷթիլենային փաթեթներ: Փոխարենը առեւտրական ցանցերը գնորդներին 10 ցենտ գնով կառաջարկեն թղթե կամ բազմակի օգտագործման փաթեթներ:   

Համանման օրենքներ արդեն ընդունվել են Կալիֆոռնիայի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Լոս Անջելեսը եւ Սան Ֆրանցիսկոն, սակայն նահանգի մակարդակով նման միջոց ԱՄՆ-ում կիրառվում Է առաջին անգամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am