Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Մարտունու երաժշտական դպրոցում դանդաղում են հիմնանորոգման աշխատանքները

Մարտունու երաժշտական դպրոցում դանդաղում են հիմնանորոգման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը պատվիրատուի կողմից երկարաձգվել է արդեն երրորդ անգամ: Շինարական աշխատանքները, որոնք սկսվել էին 2012 թվականի հոկտեմբերից, համաձայն շինարարության պատվիրատու «Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի» կողմից սահմանված ժամանակացույցի, պետք է ավարտվեին  2013 թվականի սեպտեմբերին: Պատվիրատուի կողմից, սակայն, նախորդ տարվա սեպտեմբերին շինարարության ավարտի ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2014 թվականի սեպտեմբերը: Եվ երբ ժամանակացույցով սահմանված ժամկետն էլ ավարտվեց անպտուղ, երրորդ անգամ պատվիրատուն  այն տեղափոխեց 2014 թվականի նոյեմբերի վերջ:

Շինարարության ավարտի հերթական ժամկետի հանդեպ արդեն թերահավատ են ինչպես Մարտունու քաղաքապետարանում, այնպես էլ Մարտունու երաժշտական դպրոցում, որի կոլեկտիվը երրորդ տարին է, ինչ դասերն անցկացնում է դասավանդման համար համապատասխան պայմաններ չունեցող մասնավոր շենքում եւ օր առաջ սպասում է նորոգված կրթօջախ վերադառնալուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը եւ Մարտունու երաժշտական դպրոցի տնօրեն Սեւակ Կարապետյանը, սեպտեմբերի 30-ի դրությամբ` շինարությունն իրականացնող «Էյ Ջի քնսթրաքշն» կազմակերպությունը կառույցում աշխատանքերն ավարտել է մոտ 40 տոկոսով, եւ անհավատալի է, որ մոտակա երկու ամիսների ընթացքում կարողանա մնացած 60 տոկոսն հասցնել ավարտի:  

«Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը» երաժշտական դպրոցի հիմնանորոգման համար հատկացրել է մոտ 130 միլիոն դրամ, որի 10 տոկոսի չափով էլ հատկացրել է Մարտունու քաղաքապետարանը: Սակայն գործը գրեթե տեղից չի շարժվում: «Առայժմ երրորդ հարկի երկաթյա կարկասն են այսօր տեղադրել, իսկ առաստաղն ու կտուրը դեռ տեղադրված չեն, ու տեղացած անձրեւները քայքայիչ ազդեցություն են թողնում կառուցածի վրա: Երկրորդ եւ երրորդ հարկերում ներքին հարդարման աշխատանքներ ընդհանրապես կատարված չեն, հատակի սալիկապատում չի կատարվել, սանհանգույցները պատրաստ չեն, երկրորդ հարկի պատուհաններն ապակեպատ չեն, երրորդ հարկի պատուհանները չեն տեղադրվել: Ամբողջությամբ տեղադրված չեն նաեւ շինության բոլոր դռները: Վերջին քսան օրերի ընթացքում կառույցում գրեթե բանվոր չի երեւացել, իսկ այսօր ներկայացել է ընդամենը մեկ եռակցող: Նման տեմպերով ինչպե՞ս պիտի հավատալ, որ նոյեմբերի վերջերին մեր դպրոցը շահագործման կհանձնվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Սեւակ Կարապետյանը:

Խոսրով խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am