Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանը բարեհաջող կավարտի ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը. Վյաչեսլավ Կովալենկո

Հայաստանը բարեհաջող կավարտի ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը. Վյաչեսլավ 
Կովալենկո

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն պատմական է որակում պահը, երբ Հայաստանը կմիանա Եվրասիական  տնտեսական միությանը: Կովալենկոն «Նովոստի» մամուլի ակումբում կազմակերպված Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ նշում է, որ Հայաստանը պետք է կատարի գիտակցված ընտրություն, ինչի շնորհիվ չի կորցնի այն, ինչի համար դարեր շարունակ պայքարել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ Կովալենկոյի, նման փոքր պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է, ինտեգրումը ենթադրում է զարգացում:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհը Հայաստանը մեծ մասամբ անցել է, և ես վստահ եմ, որ գործընթացը բարեհաջող կհասցվի ավարտին: ՌԴ-ում ապրում է ավելի քան 2 մլն հայ, շուրջ 800 հազար աշխատանքային հայ միգրանտ կա և շատ կարևոր է, որպեսզի այդ հայերը, որոնք ապրում են ՌԴ-ում` մշտական, թե ժամանակավոր, ռուսաստանցիների հետ մեկ ուղղությամբ նայեն ու տեսնեն ընդհանուր հեռանկար: Պատմական ժամանակահատված է հիմա և Հայաստանը պետք է իր որոշումը կատարի: Սա նաև քաղաքական ու հումանիտար կարևոր ժամանակահատված է»,- շեշտեց նա:

Քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւ էլ կարծում է, որ Արեւմուտքը տարբեր գործընթացներ է իրականացնում որպեսզի ԵՏՄ-ի կայացումը կանգնեցնի եւ խոչընդոտի, սակայն դա Արեւմուտքին չի հաջողվում: Ըստ նրա, անցած մեկ տարին շատ բարդ ժամանակահատված էր, քանի որ անդամակցության հետ կապված առաջ եկան բազմաթիվ հարցեր` թե’ քաղաքական, թե’ տեխնիկական: Ըստ Արեշեւի, Մոսկվան հենց այսօր էլ պատրաստ է ստորագրել անդամակցության փաստաթուղթը, սակայն ԵՏՄ-ն միայն  Ռուսաստանը չէ, եւ պետք է լսել նաեւ անդամ այլ պետությունների` Ղազախստանի եւ Բելառուսի տեսակետերը:

Քաղաքագետը հույս է հայտնում, որ քննարկումները կունենան ոչ թե քաղաքական, այլ տնտեսական հիմք եւ մինչեւ 2015թ. հունվարի 1-ը Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին:

Եվրասիական տնտեսական միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի հիմնադիր փաստաթղթերը ստորագրել են ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը: ԵՏՄ-ն կսկի գործել 2015թ. հունվարի 1-ից: 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային Միությանը: Ամենայն հավանականությամբ, 2014թ. հոկտեմբերին կվճռվի կառույցի հիմնադիր փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am