Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իրանահայերը Հայոց ցեղասպանության մասին իրազեկում են պաշտոնյաներին ու մտավորականներին

Իրանահայերը Հայոց ցեղասպանության մասին իրազեկում են պաշտոնյաներին ու 
մտավորականներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականացնելիս Թեհրանի հանձնախումբը շեշտը դրել է արտահամայնքային աշխատանքների վրա` նպատակ ունենալով իրանական հասարակությանը հասու դարձնել Հայոց ցեղասպանության իրավական հարցերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին իրանահայ համայնքի ներկայացուցիչները: «Արտահամայնքային աշխատանքների վրա ենք շեշտադրումը կատարել` շփումներ իրանական տարբեր շրջանակների հետ` պետական պաշտոնյաներ, մտավորականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ներհամայնքային իմաստով տեղեկացվածությունը բարձր է, դրա համար շատ աշխատանք չունենք կատարելու: Մեր հանդեպ միշտ շատ դրական վերաբերմունք են ունեցել և ունեն պետական անհատները, բայց նրանք շատ տեղեկացված չեն: Ծրագիր կա, որ անհատ պատգամավորների միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հաստատմանը գնանք, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ոչ հերքել, ոչ էլ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-հաղորդեց Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի փոխնախագահ Արա Շահնազարյանը` հավելելով, որ աշխատանքները տարվում են  փոփոխության ձգտումով` Հայոց ցեղասպանության ճանաչումից դեպի իրավական պահանջատիրության գնալու ուղով:

Ցեղասպանության հիշատակման միջոցառումների շարքում է գրքերի, պարբերակների թարգմանությունը պարսկերենով ու դրանք իրանական շրջանակներին բաժանելը, մի շարք մշակութային միջոցառումներ, հանդիպումներ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Հայ դատի կողմից երեք ամիսը մեկ անգամ տպվում է «Պայման» պարբերաթերթը պարսկերենով, իսկ բաժանորդներն էլ հենց իրանական շրջանակներն են: Այն բավականին լավ առիթ է մեր խոսքը փոխանցելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Արա Շահնազարյանը:

 Նրա խոսքով` միջոցառումները, որ ձեռնարկել է իրանահայ համայնքը, իրականացվում են զգուշությամբ, քանի որ Իրանում է ապրում 15 միլիոնանոց ազերիական համայնքը, որը շատ ազդեցիկ է: «Իրենք մեծամասամբ իրենց չեն նույնականացնում ներկայիս Ադրբեջանի հետ, բայց որոշ մասն ունի ադրբեջանական ու թուրքական աջակցությունը»,-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է պարսկական դպրոցների պատմության դասագրքում Հայոց ցեղասպանության թեմայի ներդրմանը, Արա Շահնազարյանը նշեց, որ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: «Ունենք ծրագիր, որ պրակների միջոցով պարսակական դպրոցներում մտցնենք Հայոց ցեղասպանության թեման, բայց քանի որ դա արդեն պետական մակարդակով լուծելու հարց է, դժվարություններ կան»,-ավելացրեց Արա Շահնազարյանը:

Հայ մարզամշակութային «Նաիրի» միության նախագահ Ֆրեդ Աշուղյանն էլ լրագրողներին ներկայացրեց Թեհրանի մշակութային կյանքը: Նրա տեղեկացմամբ` Թեհրանի հայ համայնքում գործում է 30 մշակութային միություն, որոնք կենտրոնացած են տարբեր թաղամասերում ու ներառում 6 տարեկանից բարձր հայերի, ովքեր տարբեր միջոցառումներում են ներգրավված: «Հայ-իրանական մշակութային հարաբերությունների առնչությամբ պետք է ասեմ, որ լինում են տարբեր միջոցառումներ, որոնք դրված են Իրանում գտնվող մշակութային միությունների ու Հայ Դատի հանձնախմբի ուսերին: Իրանում հայերը լավ համբավ ունեն, ընդունված է նրանց արվեստն ու արհեստը, բայց իրանական հանրությանը հայկական մշակույթին ծանոթացնելու համար շատ քիչ աշխատանք է տարվել»,-ասաց Աշուղյանը:

Նրա տեղեկացմամբ` մշակությաին միությունները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին աշխատելու են թե համայնքում, թե պարսիկների շրջանում Հայոց ցեղասպանության իրավական հարցերը ներկայացնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am