Տնտեսություն

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պետպարտատոմսեր

1 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պետպարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1322C142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 647 մլն դրամ, որից մրցակցային` 647 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 491 մլն 416 հազար 943 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9096 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.9437 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում