Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները որոշիչ կդառնան ամբողջ Եվրոպայի համար. Օլանդ

Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները որոշիչ կդառնան ամբողջ Եվրոպայի 
համար. Օլանդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները որոշիչ կլինեն ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ողջ Եվրոպայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ելիսեյան պալատում կայացած ասուլիսում այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 «Եվրոպայի կեսդարյա կառուցումից հետո մենք կանգնած ենք վերակառուցման վտանգի առջև: Շոտլանդական հանրաքվեն անցկացվում է այն ժամանակ, որը կարող է որոշիչ դառնալ Միացյալ Թագավորության ապագայի հարցում, ինչպես նաև ողջ Եվրոպայի համար»,- «Իտառ-Տասս»-ի հաղորդմամբ` նշել է Օլանդը:

 ՄԹ-ից անկախանալու հանրաքվեն Շոտլանդիայում անցկացվում է այսօր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am