Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քաղաքական հարցը լուծված է, տեխնիկականը` լուծելի. ռուս փորձագետներ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քաղաքական հարցը լուծված է, տեխնիկականը` 
լուծելի. ռուս փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կարող է վճռվել հոկտեմբերի 10-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիտինը: Նրա խոսքով` մինչ օրս հնչած հայտարարություններում բազմիցս է նշվել հոկտեբերի 10-ի հանդիպման մասին և մեծ հավանականություն կա, որ հենց այդ օրն էլ կվճռվի ԵՏՄ-ի հիմնադիր փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը: «Եթե հանդիպումը նախատեսվածի պես տեղի ունենա, ապա իրատեսական է փաստաթղթի ստորագրումը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ միության անդամ երկու պետությունները` Բելառուսը և Ղազախստանը կողմ չեն Հայաստանի անդամակցությանը, ապա կարծում եմ, որ նման խնդիր չկա, և երկու երկրներն էլ կողջունեն Հայաստանի մուտքը ԵՏՄ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սիտինը:

Բելառուսական «Ցիտադել» վերլուծական նախագծի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին էլ համոզմունք հայտնեց, որ քաղաքական առումով Հայաստանի անդամակցության հարցը ԵՏՄ-ին լուծված է: «Արդեն վաղուց Հայաստանը շարժվում է «ճանապարհային քարտեզով» և կատարում է անհրաժեշտ քայլերը: Մյուս հարցերն ունեն տեխնիկական բնույթ և դրանց լուծումը մեծ ժամանակ չի պահանջի: Եվ կարևոր չէ հոկտեմբերի 10-ին, թե մեկ այլ օր, սակայն Հայաստանը ստորագրելու է այդ փաստաթուղթը: Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանի անդամակցության հարցն արդեն իսկ լուծված է»,- ասաց Շպակովսկին:

Օգոստոսի 26-ին Մինսկում Մաքսային միության անդամ երկրների նախագահների հանդիպումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին: Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը համաձայնել էին, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում անցկացվեն բանակցություններ, որոնց արդյունքում կորոշվի ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am