Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Անկախ Շոտլանդիան կհայտնվի ԵՄ-ից դուրս վիճակում. Իսպանիայի վարչապետ

Անկախ Շոտլանդիան կհայտնվի ԵՄ-ից դուրս վիճակում. Իսպանիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե սեպտեմբերի 18-ի հանրաքվեում շոտլանդացիները պաշտպանեն անկախությունը, Շոտլանդիային հարկ կլինի Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտարարել Է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

ԶԼՄ-ներում այդ կապակցությամբ ենթադրություններ են արվել, որ Մադրիդը կարող Է վետոյի իր իրավունքն օգտագործել միությանը նոր անդամների միանալու հարցում՝ զգուշանալով Կատալոնիայի անջատողական ձգտումներից:

Մեկնաբանելով Իսպանիայի վարչապետի խոսքերը՝ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը անհանգստություն չի հայտնել նրա դիրքորոշման կապակցությամբ, հիշեցնելով, որ Մադրիդը քանիցս հայտարարել Է, որ կհարգի ժողովրդավարական ճանապարհով անցկացված հանրաքվեի արդյունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am