Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սողոյանն ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար

Արմեն Սողոյանն ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի 
ֆինանսական քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ` ֆինանսական քարտուղար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ առողջապահության նախարարության հետ հեռախոսազրույցում Արմեն Սողոյանը տեղեկացրել է, որ իր օգտին է քվեարկել ընտրողների ճնշող մեծամասնությունը` զգալի առավելություն ապահովելով մրցակցի` ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ:

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է աշխարհի 135 կազմակերպություն` 117 երկրից:

Ասամբլեայի նիստում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության ընտրություններում նախագահ է ընտրվել Հելեն Հերմանը (Ավստրալիա), Գլխավոր քարտուղար՝ Ռոյ Կալիվայալը (Հնդկաստան), Հանդիպումների քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա), Ֆինանսական քարտուղար՝ Արմեն Սողոյանը (Հայաստան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am