Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանից գազի մատակարարման նորմալացման մասին

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանից գազի մատակարարման 
նորմալացման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիության երկրներ գազի մատակարարումը վերջին օրերի որոշակի դիսբալանսից հետո կայունացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Էթինգերի պաշտոնական ներկայացուցիչ Մարլենա Հոլցները:

«Ուրախ եմ հայտարարելու, որ Ռուսաստանից Բելառուսի և Ուկրաինայի տարածքով ԵՄ-ին մատակարարվող գազի մակարդակը կայունացել է: Ուկրաինայից դեպի Լեհաստան ու Հունգարիա մատակարարումների ծավաները հանգստյան օրերին նորմալ են եղել»,- ասել է Հոլցները:   

Նրա խոսքով` վերջին օրերի դիսբալանսից հետո վերադարձ է կատարվել նորմալ մատկարարումների, ինչպես նախկինում էր: «Դեպի ԵՄ գազի մատկարարման ընդմիջում չկա, ինչպես նախկինում էր»,- ավելացրել է Էթթինգերի ներկայացուցիչը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am