Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2014»-ում կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2014»-ում կներկայացնի Էլիզաբեթ 
Դանիելյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթում կներկայացնի Բեթթին իր «People of the sun» երգով: Մրցույթում մեր երկիրը ներկայացնող պատվիրակի անունը պարզ դարձավ Առաջին ալիքի ուղիղ եթերում րոպեներ առաջ մեկնարկած հայաստանյան ընտրական փուլի արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել էր մասնակցության 87 հայտ` Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Արցախից: Հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարել են 10 մասնակիցներ:

Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար պայքարեցին Նարեկ Վարդանյանը «Աշուն», Մերի Քոչարյանը «Չի կարելի», Էլինան և Արմանը  «Galaxy», Կարեն Օհանյանը և Միկան «Shine out», Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) «People of the sun», Միկան «Մանկության խորհուրդ», Mery M-ն «#Peace», Յունան «Walk around», Srbuhi feat. DDJ-ը «Զուռնա» և Սյուզի Հարությունյանը «I dream» երգերով:       

Հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: SMS քվեարկության և զանգերի ամբողջ հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:      

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները և Ուկրաինան:

Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում: Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խորհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը: 

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ Առաջին անգամ մեր երկիրը ներկայացրել է «Արևիկ» խումբը, որը գրավել է երկրորդ հորիզոնականը ընդամենը 1 միավոր տարբերությամբ։ 2008-ին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Լուարա Հայապետյանը իր «Բարսելոնա» երգով 2009 թվականին Կիևում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 2010-ին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հավաքեց 120 միավոր և հաղթանակ բերեց Հայաստանին։ Հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ»-ը Երևանում։ Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ 2012-ին Compass Band-ը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականն իր «Sweetie Baby» երգով։ 2013-ին Մոնիկա Ավանեսյանը գրավեց 6-րդ հորիզանականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]