Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման:

Ձեր պրոֆեսիոնալիզմի և հետևողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժամանակակից աշխարհում նրա դերի և ազդեցության օրինաչափ մեծացման գործում արձանագրվել են անառարկելի հաջողություններ:

Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում` հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում և այլ բազմակողմ ձևաչափերում նոր հեռանկարներ է բացում երկկողմ դաշնակցության էլ ավելի խորացման և զարգացման համար:

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը հետագայում ևս կնպաստի մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, կծառայի տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am