Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ նախագահը նշանակումներ է կատարել իրավապահ մարմիններում

ՀՀ նախագահը նշանակումներ է կատարել իրավապահ մարմիններում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Արամ Թամազյանը նշանակվել  է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Արամ Թամազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

ՀՀ Նախագահը նաև հրամանագրեր է ստորագրել Արթուր Ղամբարյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ  Արմեն Հարությունյանին`  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ նշանակելու մասին: Վերջինս Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնից:

ՀՀ Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել Վահագն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am