ՀՀ նախագահը նշանակումներ է կատարել իրավապահ մարմիններում
20:59, 12 Սեպտեմբեր, 2014ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Արամ Թամազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Արամ Թամազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
ՀՀ Նախագահը նաև հրամանագրեր է ստորագրել Արթուր Ղամբարյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ Արմեն Հարությունյանին` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ նշանակելու մասին: Վերջինս Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնից:
ՀՀ Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել Վահագն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին:
© 2009 ARMENPRESS.am