Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել

Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև 
է ընդունել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի Երկրի խորհրդարանը սեպտեմբերի 12-ին Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Սույն բանաձևով Բասկերի Երկրի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և նշում, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փոխվստահության ամրապնդման բոլոր միջոցառումների իրականացումը։ Խորհրդարանը նաև կոչ է անում կողմերին հետ քաշել բոլոր դիպուկահարներին և ակտիվացնել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները։

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, բանաձևը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը՝ այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է:

Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը, Բասկերի Երկրի խորհրդարանը նաև նշում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է մասնակցեն ցանկացած քննարկումների, որոնք վճռորոշ  կլինեն երկրի ապագայի համար։

Բանաձևի ընդունմանն աջակցել են խորհրդարանում ներկայացված բոլոր հիմնական քաղաքական ուժերը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am