Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մեկնարկում է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային երրորդ ֆոլկլորային փառատոնը

Մեկնարկում է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային երրորդ 
ֆոլկլորային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցու­թյամբ, «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 11-15-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային եր­րորդ ֆոլկլորային փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնին կմասնակցեն ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից և Լեhաստանից: Երևանից կմասնակցեն «Տոնացույց», «Տարոնցիներ», «Ակունք», «Սասուն», «Մասունք», «Հարց հայոց» համույթները, Բյուրականից՝ «Կաթնաղբրիկ» և «Խնդում», Ուջանից՝ «Կարոտ», Ներքին Բազմաբերդից «Գորանի» խմբերը, Սասունիկի և Աշնակի ազգագրական համույթները, Աշտարակի Ն. Սիսակյանի, Բյուրականի Հովհ. Թումանյանի անվան և Անտառուտի միջնակարգ դպրոցների սաները: Լեհաստանից կմասնակցեն «Վիելկոպոլանիե» և «Սզամոտուլի» խմբերը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, Բյուրականի մշակույթի տանը, եզրափակիչ համերգը՝  սեպտեմբերի  15-ին` Ուջանում: Փառատոնի շրջանակում տեղի կունենան մի շարք միջոցառումներ. համերգներ, երթեր, ցուցահան­դեսներ և ճանաչողական էքսկուրսիաներ Երևանում, Էջմիածնում, Աշտարակում, Բյուրականում, Ամբերդում, Գառնիում, Գեղարդում, Ուջանում և այլ վայրերում: Նախատեսվում են հանդիպումներ ուսանողների հետ՝ «Խաղաղության մշակույթ» թեմայով և մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնի իրականացումը նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը և մշակույթի հանրահռչակմանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am