Իրավունք

Քրեկատարողական վարչության նորանշանակ պետն արդեն գործունեության ծրագիր ունի

1 րոպեի ընթերցում

Քրեկատարողական վարչության նորանշանակ պետն արդեն գործունեության ծրագիր ունի

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանը խոստանում է, որ առաջիկա ամիսներին դրական արդյունքներ ունենալու դեպքում մամուլի ասուլիս կհրավիրի՝ հասարակությանը արդյունքների մասին ծանոթացնելու համար: «Հաստատակամ եմ այն առումով, որ իմ առջև որոշակի խնդիրներ են դրված, և շատ մոտ ապագայում շոշափելի արդյունքներ ենք ունենալու այս ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օսիկյանը:

Նա ընդգծեց, որ ցանկացած աշխատանքում հաջողության գրավականը համակարգին տիրապետելն է: «Ես փորձելու եմ շատ արագ մտնել հունի մեջ և կյանքի կոչել այն խնդիրներն ու ծրագրերը, որ ունեմ: Համոզված եմ, որ մոտ ապագայում կտեսնեք արդյունքները»,- ասաց Օսիկյանը՝ ընդգծելով, որ արդեն ունի գործունեության ծրագիր, որով առաջ է շարժվելու:

Օսիկյանը նշեց, որ անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի համակարգում առկա բոլոր խնդիրները վեր հանվեն և լուծում ստանան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում