Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Արամ Համփարյանը հարցադրում է ուղղել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Արամ Համփարյանը հարցադրում է ուղղել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հարցադրում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ցանկանալով պարզել, թե Միացյալ Նահանգներն ինչ արժեքներ է կիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Համփարյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում` պատասխանելով Ուորլիքի ավելի վաղ արված գրառմանը:

Ջեյմս Ուորլիքը, մասնավորապես, նշել էր. «Հայստանի և Ադրբեջանի նախագահները մասնակցում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. մեր ընդհանուր արժեքների և նպատակների ազդեցիկ հաստատում»:

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am