Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջոկովիչը և Մարեյը` ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում

Ջոկովիչը և Մարեյը` ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, շարունակելով պայքարը ԱՄՆ բաց առաջնությունում, դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ջոկովիչը 4-րդ շրջանում մրցում էր Ֆիլիպ Կոլշրայբերի հետ: Հաղթելով 6-1, 7-5 և 6-4 հաշվով` սերբ թենիսիստը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էնդի Մարեյի հետ:  Վերջինս նախորդ շրջանում հաղթել էր Ջո Վիլֆրիդ Ցոնգային` 5-7, 5-7, 4-6: Մրցաշարի մեկ այլ ֆավորիտ` Ստան Վավրինկան քառորդ եզրափակիչ դուրս եկավ` 7-5, 4-6, 7-6, 6-2 հաշվով հաղթելով Թոմի Ռոբրեդոյին:

Կանանց պայքարում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը: Աշխարհի առաջին ռակետ Սերենա Վիլիամսը կմրցի Ֆլավիա Պենետայի, Վիկտորիա Ազարենկան` Եկատերինա Մակարովայի, Բելինդա Բենչիչը` Շուի Պենքի, իսկ Կարոլին Վոզնիացկին` Սառա Էրանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ բաց առաջնության կանանց եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 7-ին, իսկ տղամարդիկ լավագույնի կոչման համար պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am