Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի դպրոցների ներկայացուցիչները մասնակցեցին օգոստոսյան խորհրդակցությանը

Երևանի դպրոցների ներկայացուցիչները մասնակցեցին օգոստոսյան խորհրդակցությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենները և ուսուցիչները օգոստոսի 30-ին մասնակցեցին ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը: Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ:

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի խոսքով՝ օգոստոսյան խորհրդակցություններն արդեն ավանդական են դարձել: «Բավական լուրջ քննարկումներ կան դպրոցական ծրագրերի մասով, և առավելապես քննարկվում են առաջիկա տարվա խնդիրները՝ հիմք ընդունելով նախորդ տարիների փորձը և բացերը, որոնք, անշուշտ, առկա են: Այսօրվա հավաքի նպատակն է միմյանց զգոնության կոչ անելը, և, այնուամենայնիվ, քանի որ նախատոնական մթնոլորտ է, իրար ոգևորելը» ,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծեց, որ այս օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվում է այլ ձևաչափով: «Մենք նախապես ամբողջ ուսումնական տարվա պատմությունը էլեկտրոնային տարբերակով ներկայացրել ենք տնօրեններին և չորս-հինգ օրերի ընթացքում տնօրեններից ստացել ենք դիտարկումներ, առաջարկներ: Հարցերը խմբավորել ենք ըստ բովանդակության: Կարևորագույն հարցեր ունեինք նաև ուղղված ԿԳՆ-ին: Սա աշխատանքային խորհրդակցություն է, հուսամ կլինի անկեղծ, անմիջական և կառուցողական»,- նշեց Սողոմոնյանը:

Խորհրդակցության ընթացքում նա հայտարարեց մայրաքաղաքի 10 լավագույն դպրոցների անվանումները: Լավագույնն են ճանաչվել թիվ 89, 130, 11, 60, 84, 99, 100, 131, 168, 174 դպրոցները: Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց այդ դպրոցների տնօրեններին և մանկավարժական կոլեկտիվին:

ՀՀ ԿԳ փոխնախար Մանուկ Մկրտչյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, նշեց, որ տարեցտարի ոլորտում հաջողություններ են արձանագրվում: Խորհրդակցության ընթացքում դպրոցների տնօրենները և ուսուցիչները հնարավորություն ստացան հարցեր ուղղել ԿԳ փոխնախարարին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի, օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով,  հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում անցկացվում են ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am