Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արի տուն 2014»-ին մասնակցել է 1071 սփյուռքահայ պատանի

«Արի տուն 2014»-ին մասնակցել է 1071 սփյուռքահայ պատանի

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2014թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունից, այս տարի ծրագրին մասնակցել է 13-18 տարեկան 1071 երիտասարդ` աշխարհի 35 երկրից: Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, հոգեւորականների, մտավորականների:

Ծրագրի 2-րդ փուլը Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնության յուրահատուկ խորհուրդ ունեցավ. այս տարի առաջին անգամ ծրագրին մասնակցեցին Արցախից 80 և երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիանից 16 պատանի և աղջիկ:

«Արի տուն» ծրագրի մասնակիցները, ինչպես նաև հյուրընկալող ընտանիքների երեխաներն առաջին 9 օրերի ընթացքում ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին:

«Արի տուն» ծրագրի բոլոր փուլերի առաջին շաբաթվա ուրբաթը հայրենասիրական դաստիարակության օր է. մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն, ծանոթացել Արցախյան ազատամարտի պատմությանը: Պատանիներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հյուրընկալվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, շփվել զինվորների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am