Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կին իրավաբանների փոքր մասն է ցանկանում դատավոր դառնալ

Կին իրավաբանների փոքր մասն է ցանկանում դատավոր դառնալ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմանը կներկայացվի դատավորների թեկնածուների սեռային հավասարակշռության մասին նախագիծը, որի նպատակն է սեռային հավասար բաշխման միջոցով առավել արդյունավետ իրականացնել դատավորների գործունեությունն ու կին իրավաբաններին շահագրգռել դատավոր առաջադրվելու համար: Մինչ նախագծի քննարկումը, օգոստոսի 29-ին, թեմայի առնչությամբ անցկացվեց հանրային քննարկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության Եվրաինտեգրման եւ զարգացման բաժնի պետ Նելլի Գասպարյանը նշեց, որ նախագիծը ներկայացնում է գործողությունների ծրագիր, որոնց միջոցով հնարավոր կլինի ներկայացնել այն ուղղությունները, որոնք կնպաստեն, որպեսզի կին իրավաբանները ներգրավված լինեն որպես դատավորների թեկնածուներ: «Խնդիրն այն է, որ կանայք ավելի քիչ են ներգրավված հատկապես բարձր պաշտոններում»,- ասաց նա` հավելելով, որ պետք է մեխանիզմներ կիրառվեն կին իրավաբաններին շահագրգռելու հարցում:  

Նելլի Գասպարյանի ներկայացմամբ` գլխավոր խնդիրն այն է, որ օրենսդրորեն հարցը կարգավորվում է, կատարվել են մի շարք աշխատանքներ օրենսդրորեն կանանց ներգրավումն ապահովելու համար, սակայն իրական կյանքում պատկերն այլ է:

«Հենց այդ պատճառով է առաջարկվում է գործողությունների շարք մշակել, որոնք պետք է շահագրգռեն կանանց` իրենց ներգրավվածությունը ապահովելու հարցում: Պետք է քարոզել կանանց մասնակցությունը: Պետական եւ ոչ պետական մարմիններում պետք է գենդերային հավասարությանը նվիրված գիտաժողովներ անցկացնել, խթանել բուհերի իրավաբանության ֆակուլտետներում կին դատավորների մասնակցությամբ կլոր սեղանների անցկացումը, ինչը նույնպես կշահագրգռի ուսանողուհիներին»,- հավելեց բաժնի պետը:

Այս տարվա օգոստոսի 20-ի դրությամբ` ՀՀ-ում կին դատավորների թիվը կազմել է դատավորների ընդհանուրի 24 տոկոսը, մինչդեռ ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու ընթացում հաշվի է առնվում սեռային հավասարակշռությունը, եւ եթե որեւէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի 25 տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուների ցուցակում կերաշխավորվի առնվազն հինգ տեղ: 2014թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով`  դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված 20 անձանցից 7-ը կին է, սակայն ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ շարունակում է արդիական լինել կին իրավաբանների կողմից դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու հնարավորությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված միջցառումների իրականացման անհրաժեշտությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am