Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Դելիում կազմակերպվել Է փղի հեղինակած նկարների ցուցահանդես

Դելիում կազմակերպվել Է փղի հեղինակած նկարների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիում տեղի Է ունեցել նկարների ցուցահանդես, որոնց հեղինակը Փուլքալի անունով հնդկական փիղն Է: Միջոցառման նպատակը եղել Է փողի հանգանակումն անհետացման սպառնալիքի տակ գտնվող կենդանիների պաշտպանության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փիղն իր ոտքը թաթախել Է ներկով, իսկ ապա այն դրել կտավի վրա: Փուլքալիի նկարները վաճառվել են 400-ական դոլարով:

Նկարչուհի Ալվանա Ահուջան պատմել Է, որ ինքն ստիպված Է եղել օգտագործել բանաններ եւ այլ կեր, որպեսզի Փուլքալին ցանկանա ստեղծագործել:       

Հնդկաստանում ապրում Է գրեթե 25 հազար փիղ, սակայն դրանց թիվը կրճատվում Է որսագողության եւ բնակության բնական միջավայրի ավերման պատճառով: Փուլքալիին նույնպես մի օր փրկել են կոպիտ տերերի վատ վերաբերմունքից:

 ArtSpice պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսը համընկել Է հնդկական Գանեշի աստծու պատվին սկսված տասնօրա տոնակատարության  հետ, որն ավանդաբար պատկերվում Է փղի գլխով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am